ՔՊ-ականը ՀՀ թիվ մեկ ամբիոնից իրենց իսկ կողմից պետական դավաճանության մասին հայտարարություն է անում, իսկ Արցախի իշխանությունները բամբակը ականջներում, աչքերը փակած, աթոռներին կառչած, լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը…
Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած քպ-ական չհայ հանցագործ խմբակի անդամներին միավորում է Արցախի ու այստեղ ապրող ՀԱՅԵՐԻ նկատմամբ ատելությունը: Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի: Նրանցից ամենակատաղի հայատյացը արսենյան գուրգենն է:
ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում: Սա ասում է հազարավոր ՀԱՅ երիտասարդներով, առանց աչքը թարթելու, երկնային բանակը համալրածը: Սա ասում է Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնածը: Սա ասում է 120000 հայերի շրջափակման մեղավորը…
Վերջում էլ կնիք դնում, թե բա հայերի տունը, պետությունը Հայաստանն է ու իրենք «պայքարելու» և «շենացնելու» են «իրենց» երկիրը:
Հ.Գ. քպ-ականը ՀՀ թիվ մեկ ամբիոնից իրենց իսկ կողմից պետական դավաճանության մասին հայտարարություն է անում, իսկ Արցախի իշխանությունները բամբակը ականջներում, աչքերը փակած, աթոռներին կառչած, լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը…
Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից