Նիկոլը ներքաշեց մեզ աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ․ Արմեն Աշոտյան

Նիկոլը ներքաշեց մեզ աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։

Միաժամանակ այն իրավիճակը, որ ստեղծվեց Հայաստանում և տարածաշրջանում նոյեմբերի 9-ից հետո, նաև Ռուսաստանի քաղաքականության հետեւանք է:

Նոյեմբերի 9-ից հետո ՌԴ ընկալման վարկանիշը շատ բարձր էր Հայաստանում. ժողովուրդը վստահ էր՝ ռուսները փրկեցին Հայաստանը և Արցախը, ԵՄ չկար տարածաշրջանում, որովհետև հայ հասարակությունը հիասթափված էր ժողովրդավար Հայաստանին ավտորիտար Ադրբեջանից չպաշտպանելու փաստից:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո ռուսական կողմը չկարողացավ կապիտալիզացնել այստեղ իր ներկայությունը նոր ստատուս – քվոյի պարագայում, իսկ հայկական կողմից ոչինչ չարվեց ՌԴ հետ ճիշտ աշխատելու ուղղությամբ:

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից