ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանում իրավիճակի շուրջ
Ռուսաստանը և Հայաստանը վերահաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման և համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը կանխելու իրենց ընդհանուր մտադրությունը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ ամփոփելով փոխդեսպան Անդրեյ Ռուդենկոյի՝ Հայաստանի գործընկերների հետ ունեցած խորհրդակցությունները և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած զրույցը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների կողմից իրադրության կարգավորմանը նպաստելու, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: