Թե ինչու են դե-ֆակտո իշխանությունները քանդում բանակը

  • Հայոց բանակի ոչնչացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների շահերից։ Պարզաբանեմ։
  • Որքան քանդվում է բանակը, այնքան իշխանափոխության ձգտող ընդդիմադիր ուժերն ավելի շատ են կաշկանդվում։ Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում արևմուտքի, այսինքն՝ Թուրքիայի դրածո իշխանությանը գահընկեց անելուց հետո, հավաքական արևմուտքը կանաչ լույս է բացելու Ադրբեջանի առաջ՝ հարձակվելու մեզ վրա՝ պատճառաբանելով, որ այստեղ իշխանության են եկել «ռևանշիստներ» և «արմատականներ»։ Իսկ եթե այդ պահին բանակ չլինի, Ադրբեջանն ամեն ինչ կգրավի, ու մեղքը կընկնի ազգային ուժերի վրա։ Կստացվի, որ Ջերմուկն ու Սյունիքը հանձնեցին ոչ թե կապիտուլյանտականները, այլ նրանցից փրկելու եկածները։
  • Սա է պատճառն ընդդիմության անվճռականության, և սա է հենց դե-ֆակտո թուրքական իշխանության հաջողության գրավականը՝ քանդել, քանդել ու նորից քանդել բանակը, որ ոչ մեկը գայթակղություն չունենա ազգային իշխանափոխություն անելու։ Սա կոչվում է այրված հողի մարտավարություն, որ ՀՀ թշնամի ուժերը՝ թուրքկապիտուլյանտականները, վարում են մեր դեմ։

 

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից