ԲԴԽ անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են բարձրագույն դատական խորհրդից։
Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։