ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Սյունիքի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Սյունիքի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության՝ թվիթերում տարածած հաղորդագրությունից։

Հիշեցնենք, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախօրեին ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ըստ հուշագրի՝ հիմնական շեշտը դրվելու է տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսությանը, մասնագիտական կրթությանը, առողջապահությանը և Ֆրանկոֆոնիային: