Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. փաստաբան

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի մասնակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է:

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը ստանձնել է Սահակյանի պաշտպանությունը:

Նա նշել է, որ պատգամավորը այժմ  գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական բաժին (Պարույր Սևակի փողոց):

Մելիքյանի փոխանցմամբ՝ Մհեր Սահակյանը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: