Եթե Մհեր Սահակյանը խելացի լինի, իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը․ Արթուր Հովհաննիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն առանց որևէ հիմնավորման ոտքի է կանգնել և հարվածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո փախել ու թաքնվել է ԱԺ շենքում: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջև եղած կոնֆլիկտին:

«Եթե այդ երիտասարդը խելացի լինի, ինքն իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե ոչ, ապա մենք կհուշենք: Քրեաիրավական հետևանքներ կլինեն, իրավապահ մարմինները կհուշեն»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով իր թիմակից Վահագն Ալեքսանյանի կողմից նախկինում ընդդիմադիր պատգամավորին հարվածելու դեպքին՝ Հովհաննիսյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի, լավ է արել, հարձակվել է: Դրա մեկնաբանությունները տրվել են: Այդ մասին ամեն ինչ խոսվել է»: