Ընդդիմադիր մանդատ ունեցողներս շարունակում ենք թույլ տալ էդ տականքների «беспредел»-ը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քպ հայակեր ոհմակը շարունակում է ամրապմդել իմ համոզմունքն առ այն, որ դրանց հետ որևէ քննարկում հնարավոր չէ։ Քննարկման ձևաչափը դրանց հետ կարող է լինել միայն դրանց հետագա գոյությունը քարշ տալու պայմանները  որևէ քրեակատարողականի պատերի ներսում, օրինակ՝ դրանց լափի որակը լավացնելու շուրջ։

Ընդդիմադիր մանդատ ունեցողներս շարունակում ենք թույլ տալ էդ տականքների «беспредел»-ը։ Որևէ այլ բան չէի սպասում, որովհետև ՊՊԾ սաքոյից մինչև շարքային նիկոլի ստրուկ ոստիկանին որենց տեղը ցույց տալու փոխարեն, ուսապարկ ալենին իր տեղը ցույց տալու փոխարեն ջերմագին բարևներ ու…

Կարծում եմ սա էլ ըմդդիմադիր մանդատ ունեցողների համար խոչընդոտ չի լինի գործուղումների ու մեղմիկ քննարկումների շարքը շարունակել մարդակեր նիկոլականների հետ։ Միևնույն է, դեռ լիքը մարդ կա հերթում ում պիտի ուտի քպ-ն։

Մհեր, պայքարի ընկեր ջան, արժանապատիվ մարդ ջան, կներես, որ քեզ էլ մարդակերներին հանձնեցինք առանց դիմադրության»։