Որպես լրջագույն թուրք-ադրբեջանական տանդեմի զսպաշապիկ, նա կօգտագործի ակադեմիական քաղաքը

Ադրբեջանական կողմը շարունակում է ՀՀ տարածքում առաջընթաց ունենալ։ Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, Ադրբեջանը սահմանագծի հայկական հատվածում, 5 կետերում դիրքավորվել է` 100-300 մետր խորքում։

Նիկոլը կատարում է Ալիևին տված իր բոլոր խոստումները, Նիկոլը տալիս է, Ալիևը` վերցնում։ Նիկոլը դարձել է գյուղեր ու քաղաքներ վաճառող (բրոկեր), իսկ Ալիևն էլ Նիկոլի գնորդն է, սկզբում Արցախն էր, հիմա էլ քիչ֊քիչ վաճառում է Հայաստանը։

Ադրբեջանցիները տեղակայվել են Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Պարզ է չէ՞, որ ադրբեջանցիներն այլևս ետ չեն քաշվի, դե իսկ Տեղում էլ 62%-ից ավելին հավատում էին Նիկոլի ընտրական խոստումներին (հետաքրքիր է, հիմա՞ էլ են հավատում)։

Փաստն այն է, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ Ջերմուկը, Սևանը, Վարդենիսը, Աբովյանը, բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որոնք կցանկանա Ալիևը` (բրոկեր) Նիկոլի միջոցով։

Որպես լրջագույն թուրք-ադրբեջանական տանդեմի զսպաշապիկ, նա կօգտագործի ակադեմիական քաղաքը։

Այս իշխանությունները հայրենիքն ու հայ ժողովրդին պաշտպանելու փոխարեն` կատարում են հայերին ցեղասպանել ցանկացող երկրների ցանկությունները` վտանգի տակ դնելով հայ ժողովրդի ապագան։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից