Իրանի ժողովրդի դեմ ռազմական և քաղաքական բոլոր տարբերակները ձախողվել են. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբն Իսլամական Հանրապետության օրվա առիթով տարածել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Իրանի ժողովրդին դեմ գնացող թշնամիների ռազմական, անվտանգության, քաղաքական և մշակութային բոլոր տարբերակները ձախողվել են»։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակից հետո, Իրանի ողջ տարածքում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում, երկրում հաստատվեց իսլամական համակարգ:

Իրանական 1358 թվականի ֆարվարդին ամսի 12-ին,(1979 թվականի ապրիլի մեկին) անցկացված հանրաքվեի  մասնակիցների ավելի քան 98 տոկոսն  իր ձայնը տվեց իսլամական հանրապետության  հաստատման օգտին:

Այս առիթով Իրանում ֆարվարդինի 12-ը հռչակվեց  Իսլամական Հանրապետության օր:

ՖԱՐՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը Ֆարվարդինի 12-ին՝ Իսլամական Հանրապետության օրվան ընդառաջ,տարածել է հաղորդագրություն,որում հայտարարելով,որ Իրանի ժողովրդին դեմ  գնացող թշնամիների ռազմական, անվտանգության, քաղաքական և մշակութային բոլոր տարբերակները ձախողվել են, նշել է.«Թշնամիները և նրանց գլխավորող ԱՄՆ-ի ահաբեկչական ռեժիմն ու միջազգային սիոնիզմը, ենթադրելով,որ հիբրիդային պատերազմ հրահրելով և ժողովրդի հանրային անվտանգությունը խափանելով կարող են  սպառնալ համակարգի ժողովրդական ամրությանն ու հզորությանը, բայց միլիոնավոր խորաթափանց, դիմադրող և քաջարի  իրանցիների մասնակցությունը Բահմանի 22-ին՝  հեղափոխության տարեդարձին նվիրված քայլերթին,  ցույց տվեց, որ թշնամու հաշվարկները սխալ են եղել»:

«Իրանի Իսլամական հեղափոխությունը հենց հաղթանակի արշալույսին ընդառաջվեց ողջ աշխարհի ազատախոհ մարդկանց կողմից և հոգևորության, անկախության ու բռնապետության դեմ պայքարի ոգի  ներշնչեց  ժողովուրդներին»,- ասված է Իրանի Զինված ուժերի շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև ասված է. «Իրանի հզորացումը, ապշեցուցիչ առաջընթացը և արձանագրած մեծ հաջողությունները պատճառ են դարձել, որ գերիշխանական համակարգն օգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ Իրանի  հզորացումը կանխելու համար: Անցած չորս տասնամյակների ընթացքում իմպերիալիզմի հիմնական քաղաքականություններից մեկը եղել է երկրի առաջընթացը կանխելն ու արտադրությունը կասեցնելը, սակայն ժողովրդի ներկայությունը ասպարեզում տապալել է թշնամիների բոլոր սադրիչ ծրագրերը»։