Զոհված զինծառայողներիների հարազատները «Եռաբլուրից» երթ են սկսում դեպի Սյունիք

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր` մարտի 31-ին, հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնից և մտադիր են երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել են, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչու է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ:

«Եռաբլուրում» են նաև ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ՀԴԿ նախագահ Արագ Գ. Սարգսյանը:

Զոհված զինծառայողների ծնողների խոսքով, իրենք փորձելու են հասնել մինչև Բերձորի միջանցք, եթե իհարկե, իրենց դա թույլ տան: