Մի՛ փորձեք ինձ հեղինակազրկել․ Էրիկ Իսրայելյանը ապացույցներ է պահանջում ԲՖ նախագահից

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը փորձում է արդարանալ, բիծ է ցանկանում թողնել իմ անվան վրա, հայտարարելով, թե ես ինչ-որ գումար եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, այդ պատճառով ես պահանջում եմ հիմնավորված ապացույցներ: Դուք` Հովհաննես Հովսեփյան, մի փորձեք ինձ հեղինակազրկել ձեր՝ իրականությանը չհամապատասխանող ելույթներով: Ես և իմ բարին կամեցող Ազգը սպասում ենք այդ ապացույցներին, որպեսզի հավատանք»։

Ավելի վաղ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր՝ Էրիկ Իսրայելյանը փորձում է շանտաժ ու մանիպուլյացիա անելով փող մուրալ։