Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որ գողացվել էր 2021 թվականին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի գրող, հանրային գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ Այդ մասին նախարարը գրառում է կատարել Ֆեյսբուքում․

«Վերջերս խոսեցի մեր երկրում կանանց խորհրդանշող արձանների սակավության մասին։ Կառավարության նիստում այսօր հաստատված որոշումներից մեկով կպատրաստվի և Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի գրող, հանրային գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որ գողացվել էր 2021 թվականին։

Կիսանդրին կպատրաստի և կտեղադրի հեղինակի՝ Սարգիս Բաղդասարյանի ժառանգը՝ Աշոտ Բաղդասարյանը»։