Չինաստանը չի ցանկանում երկխոսության մեջ մտնել միջուկային զենքի չտարածման հարցի շուրջ․ Պենտագոնի ղեկավարի օգնական

Չինաստանը չի ցանկանում երկխոսության մեջ մտնել միջուկային զենքի չտարածման հարցի շուրջ, ինչը վտանգ է ներկայացնում, հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոն Փլամբը:

«Չինաստանն արդիականացնում է միջուկային ուժերը, երկխոսության մեջ մտնելու ցանկություն չի ցուցաբերում, ինչը կարող է հանգեցնել սխալ հաշվարկների և ճգնաժամի»,– նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի գործողությունները մարտահրավեր են ԱՄՆ-ի համար։

«Ռուսաստանն ու Չինաստանը միջուկային զենքի և ուժերի մեջ ներդրումներ են կատարում, որպեսզի ԱՄՆ-ին և գործընկերներին սպառնալիքի տակ պահեն», – Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է Փլամբը: