Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է՝ՀԱՊԿ-ը կարող է ներքաշվել պատերազմի մեջ․ Տիգրան Աբրահամյան

[29 мар. 2023 в 15:23] «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ելույթը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում, տեղի ունեցող զարգացումներին։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանը, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։ Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։ Իսկ դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։ Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով։ Այսպես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում, ցավոք, հայ զինծառայող է զոհվել։ Իսկ մեկ այլ դեպքով ադրբեջանցիները կրակ են բացել ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են կրակահերթեր խաղաղ բնակիչների ուղղությամբ, շփման գծի հայկական հատվածում ընթացող ոստիկանական մեքենային թիրախավորում, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Տեղի է ունեցել նաև 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ այլ կոպիտ խախտում՝ ադրբեջանցիները հատել են շփման գիծը և առաջխաղացում ապահովել այնպիսի հատվածում՝ խափանելով Արցախի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝ միջբնակավայրային ճանապարհի ֆունկցիոնալությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում։ Ադրբեջանը ոչ միայն խախտում է 44-օրյա պատերազմից հետո հրադադարը հաստատող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթերը, դրան հաջորդած ժամանակաշրջանում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների պայմանավորվածությունները, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով՝ վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ Ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Կարծում եմ՝ մեր բոլորիս խնդիրն է կանխել դեպքերի նման ընթացքը և կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին ետ կանգնել նման մտահղացումներից։

Уважаемые коллеги, хотел бы обратить ваше внимание на события, происходящие в зоне жизненных интересов ОДКБ, на Южном Кавказе. Как известно, Азербайджан предъявляет территориальные требования к Армении, одному из члену-учредителю ОДКБ. В случае невыполнения этих требований Азербайджан, по сути, грозит новой войной. Алиев прямо заявляет, что если Армения хочет жить в мире, она должна делимитировать границы на условиях Азербайджана. А это, как минимум, означает прямой контроль Азербайджана над крупными территориями и многими населенными пунктами нашей страны. Угрозы Алиева сопровождаются провокационными действиями против Армении и Нагорно-Карабахской Республики. Так, во время одной из таких провокаций, имевших место на прошлой неделе, к сожалению, погиб армянский военнослужащий. А в другом случае азербайджанцы открыли огонь по автомобилю российских военнослужащих, в результате чего двое из них были госпитализированы. Ситуация в Нагорном Карабахе намного хуже. За последний месяц поступали сообщения о как минимум десятка обстрелах мирных жителей и обстреле полицейской машины, проезжающей на армянском участке линии соприкосновения. В результате этой агрессии азербайджанских ВС погибли три человека. Кроме того, совершенно недавно произошло очередное грубое нарушение трехсторонней декларации от 9 ноября 2020 года: азербайджанцы пересекли линию соприкосновения в Нагорном Карабахе и захватили такую высоту, которая позволила им нарушить функционирование одной из важных инфраструктур Арцаха – связывающий Степанакерт с несколькими населенными пунктами Карабаха дорогу. Российские миротворческие силы, дислоцированные в Арцахе, прилагают серьезные усилия для контроля ситуации и соблюдения режима прекращения огня. Однако проблема требует политического решения. Азербайджан не только нарушает пункты принятых руководителями России, Армении и Азербайджана трехсторонних заявлений, они не только пренебрегают другими договоренностями состоявшихся в разных форматах встреч, но и предъявляют новые максималистские требования, ставящие под угрозу территориальную целостность и суверенитет Армении, страны члена ОДКБ. Динамика последних событий показывает, что Азербайджан готовит новую агрессию в регионе, а значит, в войну может быть вовлечена и ОДКБ. Хочу еще напомнить совместное заявление глав государств ОДГБ 14 октября 2016 г, о принципе неприменения силы или угрозы применения силы в контексте карабахского конфликта. Считаю, что нашей общей задачей является то, чтобы не допустить такого развития событий и конкретными шагами заставить Азербайджан отказаться от агрессивных идей.