ԳԹԿ-ն ապրիլի 15-ից սկսում է միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը. ԱՀ ԿԳՄՍ

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի ապրիլի 15-ից սկսում է 2023թ. բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ընդունելության քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար դիմորդն ընդունելության դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում է՝

Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի [email protected] էլեկտրոնային փոստին, եթե ցանկանում է ընդունվել Արցախի Հանրապետության որևէ բուհ կամ Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով Հայաստանի Հանրապետության որևէ բուհ, և եթե ընտրած մասնագիտության ընդունելության մրցութային քննությունները միասնական են, Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ի կայքէջին`http://www.atc.am, եթե ցանկանում է ընդունվել Հայաստանի Հանրապետության բուհ՝ Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով և ընտրած մասնագիտության ընդունելության քննությունները ներբուհական են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության որևէ բուհ՝ ոչ նպատակային տեղերով: