ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկագիրը։
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Գորիս – Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։
Ստեփանակերտի մանկատանը և դպրոցում սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։