Նայելով մեր երիտասարդությանը, ես վախենում եմ պատկերացնել մեր երկրի ապագան ու ճակատագիրը

Պատմության բոլոր ժամանակաշրջաններում և բոլոր երկրներում շարժիչ ուժ է հանդիսացել հենց երիտասարդությունը, իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են երիտասարդները ստիպված լքում իրենց երկիրը կրթական և աշխատանքային տարրական պայմաններ չունենալու պատճառով:

Պատկերացրեք՝ դուք ուսանող եք և ուսման վարձը վճարելու համար ստիպված եք աշխատել, իսկ դասաժամերին մասնակցելու համար ստիպված եք աշխատել գիշերային հերթափոխով և ամեն օր, իսկ համալսարանի վարձը չվճարելու դեպքում դուրս կմնաք համալսարանից:

Հիմա հարց, ո՞նց կարող է երկիրը ստանալ լավ կադրեր, երբ ուսանողը գիշերային հերթափոխից հետո անմիջապես շտապում է ԲՈՒՀ և անքուն մասնակցում դասի:

Այս ամենից հետո ակամայից հիշեցի Նժդեհի խոսքերը, որտեղ ասվում է.

«Ես ճշմարտութիւններ գիտեմ, որոնցից մէկն ասում է` ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան` նայի՛ր նրա երիտասարդութեանը.

Եվ հիմա նայելով մեր երիտասարդությանը, ես վախենում եմ պատկերացնել մեր երկրի ապագան ու ճակատագիրը:

Սերգ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից