Իշխող ուժը պարտավոր է կամ հերքել, կամ հաստատել սույն պերսոնաժի զառանցանքը

Սրանք լրիվ են ուղեղները թրցրել, վերջնականապես ուզում են հրաժարվեն ՌԴ-ից: Գոնե նորմալ ադեկվատ, նույնիսկ ռուսներին քննադատող մարդը պատկերացնում է այս հայտարարության հետևանքները, իսկ սրանք ոչ: Միջուկային գերտերության ղեկավարին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել այդ պետությանը, դա մեկ (ի դեպ դրա մասին ասաց մի քանի օր առաջ Մեդվեդևը), երկրորդը, էդ արդեն չեղարկե՞լ եք ՌԴ հետ մեր դիվանագիտական ու դաշնակցային հարաբերությունները հա՞:

Երրորդը, իշխող ուժը, կարծում եմ, պարտավոր է կամ հերքել կամ հաստատել սույն պերսոնաժի զառանցանքը։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից