Հայտնի է Բելառուսում ՌԴ Միջուկային զենքի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի օրը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կամ 29-ին նիստ կանցկացնի Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հավանաբար, այն կկայանա մարտի 28-ին կամ 29-ին», – ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին հայտնել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մինչև ամառվա սկիզբ մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Դրա համար առիթ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը ՝ Ուկրաինային սպառած ուրանով զինամթերք մատակարարելու պլանների մասին, նշել է նա։