Միջուկային խնդրի շուրջ բանակցությունների դռները հավերժ բաց չեն մնալու. ԻԻՀ ԱԳ նախարար

Al-Jazeera-ին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ միջուկային բանակցությունների դռները հավերժ բաց չեն մնալու:

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իսլամական խորհրդարանը քննարկում է բանակցություններում առավելագույն ժամկետ սահմանելու մասին ծրագրի նախագիծը: Բանակցությունների դռները հավերժ բաց չեն մնալու»:
Նա նշել է. «Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է այցելել Սաուդյան Արաբիա, և մենք նույնպես պատրաստվում ենք նրան հրավիրել Թեհրան»:
ParsToday-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Կատարը միշտ շարժվել է ճիշտ ուղղությամբ ու դրական դեր է խաղացել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման և միջուկային համաձայնագրի շուրջ  բանակցություններում:
Նա նշել է, որ Թեհրանը հավատարիմ է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը։
Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին փուլը կայացավ 2022թ. օգոստոսին՝ Վիեննայում։