Նեթանյահուն կդադարեցնի անկարգություններ հրահրած դատական բարեփոխումները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կոալիցիոն գործընկերներին ասել է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով CAN հեռուստառադիոընկերությանը։

Լրագրողների տվյալներով՝ նախաձեռնության գլխավոր գաղափարախոս և արդարադատության նախարար Յարիվ Լևինը հասկացել է, որ «այլ ընտրություն չկա»։ Ինչպես ենթադրվում է, նրան մնում է դրանում համոզել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին՝ նախարարների կաբինետի ամենաաջ անդամներից մեկին:

Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթը զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը տալիս է դատավորների նշանակման վերահսկողություն: Քնեսեթի հատուկ հանձնաժողովը հավանության է արժանացրել այն երկրորդ և երրորդ ընթերցմամբ։

Օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 15-ին, ստացել է «Դերիի օրենք 2.0» ոչ պաշտոնական անվանումն այն բանի համար, որ պոտենցիալ ճանապարհ է հարթում ներքին գործերի նախկին նախարար Արիե Դերիի վերադարձի համար, որը վարչապետի կողմից հեռացվել է Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո՝ կապված նախորդ դատվածության հետ:

Հիշեցնենք, որ Իսրայելում բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները երկար ժամանակ է չեն հանդարտվում։ Տեղական ԶԼՄ-ների գնահատմամբ՝ անցած կիրակի փողոց է դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ։

Ցույցերի նոր ալիք է հրահրել Իսրայելի Պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտի հրաժարականը, որը դարձել է Նեթանյահուի կառավարության առաջին առանցքային նախարարը՝ դեմ հանդես գալով նոր օրենքների ընդունմանը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինների տարբեր խմբեր բաց նամակներ էին գրել կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել բարեփոխումները և հրաժարվել պահեստազորում ծառայությունից: