Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում, ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով: