Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի սենատում քրդական YPG ստորաբաժանումների անդամների ընդունելության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։
«Մագրոյին ներկայացվել է Անկարայի դժգոհությունը Ֆրանսիայի Սենատում Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրանց դուստր կազմակերպության` YPG/YPJ-ի ահաբեկիչների պատվին ընդունելության ու նրանց պատվո մեդալներով պարգևատրելու առնչությամբ», – նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքական կողմը, Ֆրանսիայում դեսպանատան միջոցով, Փարիզին հայտնել է իր ակնկալիքները «ահաբեկչության դեմ պայքարի» վերաբերյալ և կոչ արել Փարիզին կենտրոնանալ Թուրքիայի և Սիրիայի սահմանների անվտանգության պահպանման վրա, ինչպես նաև ցուցաբերել համերաշխություն՝ որպես դաշնակից։