Բաքուն կրկին առաջարկում է Արցախի ներկայացուցիչներին հանդիպել

Ադրբեջանը կրկին առաջարկում է «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» ապրիլի սկզբին հանդիպում կազմակերպել Բաքվում՝ «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի» իրականացման հարցերը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ինֆոտեկա 24»-ը։

Նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է Բաքվի հետ բանակցել միայն միջազգային ձևաչափով՝ պայմանավորվածությունների կատարման միջազգային երաշխիքներով։

Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, ապա Ստեփանակերտը պատրաստ է դրանք քննարկել ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին։