Հանձնաժողովների անդամներն ունեն հստակ հրաման՝ ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար (լուսանկարներ)

«Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է»,- գրել է Հենրիխ Դանիելյանը Սիսիանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ կից տեղադրելով ակնհայտ ընտրախախտումներն ապացուցող լուսանկարներ։ -Հանձնաժողովների անդամները ունեն հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս և ով չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է»,- նշել է Դանիելյանը։