Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ՌԴ-Ուկրաինա բանակցությունների միջոցով հակամարտության շուտափույթ ավարտին։

Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր անել՝ հիմնվելով Սոչիում համաձայնեցված տնտեսական համագործակցության վրա»,- նշել է Էրդողանը։