Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակել է որոշումը

Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշումը հրապարակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։

2022 թվականին թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսումև ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։

Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝

Սահմանադրությանը ցեղասպանություն
մարդկության դեմ հանցագործություններ
պատերազմական հանցագործություններ
ագրեսիա։