Կրեմլում տեսնում են. Զելենսկին բողոքել է Ուկրաինայի խնդիրներից

Վլադիմիր Զելենսկին դժգոհել է Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցելու հարցում նոր հաջողությունների բացակայությունից և որոշ որոշումների ձգձգումից։

«Հարգելի գործընկերներ, ձեզ չի՞ թվում, որ մեր համատեղ գործողություններն ավելի շատ են ձգձգվում, քան նոր հաջողություններն են։ Ցավոք, դա այդպես է, և Կրեմլում դա տեսնում են»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Զելենսկին այս կապակցությամբ ուշադրություն է հրավիրել Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու, Կիևին արևմտյան ռազմական ինքնաթիռներ փոխանցելու, հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու, «խաղաղության բանաձևի գագաթնաժողովի» անցկացման և երկրի եվրաինտեգրման վերաբերյալ որոշումների հարցում §զգալի ձգձգման» վրա: