Հայատյացությունը Ադրբեջանում. «Լույս» հիմնադրամի նոր ուսումնասիրությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ» («Հայատյացությունը Ադրբեջանում») ծավալուն աշխատանքը, որում ուսումնասիրվել է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։ Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։

«Լույս» հիմնադրամից հայտնում են, որ ուսումնասիրությունն ընդգրկում է 2022 թ. օգոստոս-2023 թ. փետրվար ժամանակահատվածը։ Թեմատիկ օրինակները ներկայացված են ընտրովի` ելնելով ուսումնասիրության սահմանափակ շրջանակից, սակայն դրանք ամբողջությամբ ցույց են տալիս յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի միտումներն ու մոտեցումները: