2015 թ. մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ը միաձայն ընդունել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ․ իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը

2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Ռուստամյանը, Հովհաննես Սահակյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Գուրգեն Արսենյանը, Հեղինե Բիշարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Մելիքյանը և Արագած Ախոյանը:

24 марта 2015 г.Национальное Собрание

единогласно приняло заявление НС “Об осуждении геноцида греков и ассирийцев в Османской империи в 1915-1923 гг.”

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից