Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: Այս մասին  տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

«3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջկան անվանակոչել են Մերի: Նրա վիճակը բավարար է:

Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին»,-ասված է գրառման մեջ: