Խաղաղության պայմանագիր լինելու և լինելու է մինչ օրս ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. վարչապետ

Խաղաղության պայմանագիր լինելու և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքն ուղղելով Հայաստանի և միջազգային հանրությանը:

«Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ՀՀ կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգն ուժեղացնելով: Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությանն ամրապնդելու ճանապարհից»,-ընդգծեց վարչապետը: