Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը․ տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական ռուբլին արժեզրկվում է, ինչի հետևանքով դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը:

Միաժամանակ Հայաստան ժամանակավորապես տեղափոխված ռուսների սպառումը նվազում է, քանի որ իրենց հետ բերած արժեզրկված ռուբլով նրանք ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ կարող են ձեռքբերել Հայաստանում: Անշուշտ, դա իր ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսական աճի վրա»։