Քանի որ ՄԻՊ-ի թեկնածուն դատախազի տեղակալ է, ապա դատախազության գործերը կտեղափոխվեն ՄԻՊ-ի գրասենյակ

ՔՊ-ը ՄԻՊ-ի նոր թեկնածու ունի։ Թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, ով նույնպես իշխանության կամակատարներից է։

ՄԻՊ-ը պետք է հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ լինի, իսկ Անահիտ Մանասյանն արդյո՞ք այդ անձն է։

Բանն այն է, որ Հայաստանում ոչ թե ՄԻՊ է, այլ ԻԻՊ (Իշխանության իրավունքների պաշտպան) և մարդկանց իրավունքները ոտնահարվեն թե ոչ` չկա պաշտպանություն։

Այս իշխանությունները նույնիսկ այդ անաչառ կառույցն են իրենց ենթարկեցնում, պաշտոնին նշանակում են նրանց, ովքեր պատրաստ են վազվզել իրենց համար, դառնալ հանցակից և կեղծ գործունեություն ծավալել։

Իսկ հիմա, քանի որ ՄԻՊ-ի թեկնածուն դատախազի տեղակալ է, ապա դատախազության գործերը կտեղափոխվեն ՄԻՊ-ի գրասենյակ և այնտեղ «անաչառ» լուծումներ կստանան։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից