Գորիսում երկու ռուս զինծառայող գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով դիմել է բուժկենտրոն

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։

Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։