Իրանը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հարաբերություններն արաբական երկրների հետ

Իրանը պատրաստ է, Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո, վերականգնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի արաբական բոլոր երկրների հետ, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Հենվելով հարևանության քաղաքականության վրա՝ մեր կառավարությունը պատրաստ է վերականգնել տնտեսական հարաբերությունները (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանի բոլոր երկրների հետ և նրանց հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը դիտարկում է որպես հենց տարածաշրջանի ամրապնդման գործոն։ Այնպիսի երկրներ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, Իրանի հետ տնտեսական փոխգործակցության հնարավորություն կունենան»,- ասել է Խանդուզին։

Թեհրանը և Էր Ռիադը մարտի 10-ին, Պեկինի միջնորդությամբ, ստորագրել են համաձայնագիր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, երկու ամսվա ընթացքում նախատեսվում է դեսպանություններ բացել։ Համատեղ հայտարարությունն ստորագրվել է Իրանի Ազգային անվտանգության գլխավոր խորհրդի ղեկավարի և նրա սաուդցի գոծընկերոջ միջև Պեկինում մի քանի օր տևած բանակցություններից հետո։ Նշվել է, որ երկու պետությունների արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել՝ քննարկելու համար համաձայնագրի իրականացումը։