Եվրամիությունում պաշտպանել են Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը

Եվրամիությունում պաշտպանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր տալու Միջազգային քրեական դատարանի որոշումը, նշվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայության հայտարարությունում։

«ԵՄ-ը դիտարկում է ՄՔԴ-ի որոշումը՝ որպես ռուս ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի սկիզբ… ԵՄ-ը նաև աջակցություն է հայտնել Ուկրաինայում Միջազգային քրեական դատարանի դատախազի հետաքննություններին և մասնակից պետություններին համակողմանի համագործակցության կոչ է արել»,- նշվել է հրապարակման մեջ։

Մինչ այդ Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը Ռուսաստանի նախագահին և երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։ Նրանք կասկածվում են Ուկրաինայից երեխաների անօրինական դուրսբերման մեջ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ որոշումն անվանել է արդարացված, չնայած Նահանգները չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը, ինչպես և Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը։