Իրանից Հայաստան ներմուծումը վերջին 6 ամիսներին ավելացել է 51,43 տոկոսով
Իրանի Մաքսային վարչության վերջին տվյալներով, 2022 թ. մարտի 21-ից 2023 թ. փետրվարի 19-ը Իրանից արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ հասել է 3,09 մլն տոննայի, գումարը՝ 1,34 մլրդ դոլար։ Ավելացումը տարեկան արտահայտությամբ կազմել է 24,69 տոկոս։ Այս մասին տեղեկացրել է իրանական Financial Tribune-ը։
Արտահանման հիմնական ուղղությունները եղել են՝ Ռուսաստան՝ 1,27 մլն տոննա, գումարը՝ 672,83 մլն դոլար (աճը՝ 22,79 տոկոս), Հայաստան՝ 1,3 մլն տոննա, գումարը՝ 422,09 մլն դոլար (աճը՝ 51,43 տոկոս) և Ղազախստան՝ 443 927 տոննա, գումարը՝ 173,72 մլն դոլար։
Ներմուծումը նույն ժամանակամիջոցում կազմել է 2,38 մլն տոննա, գումարը՝ 1,48 մլրդ դոլար, ինչը նվազել է 62,44 տոկոսով։
Ռուսաստանը եղել է Իրան հիմնական արտահանողը՝ 2,08 մլն տոննա, գումարը՝ 1,3 մլրդ դոլար (նվազումը՝ 63,42 տոկոս)։ Նրան հաջորդում են Հայաստանը՝ 265 089 տոննա, գումարը՝ 119,26 մլն դոլար (նվազումը՝ 65,16 տոկոս) և Բելառուսը՝ 15 601 տոննա, գումարը՝ 38,55 մլն դոլար (աճը՝ 38,84 տոկոս)։