Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի նյութական վնասը կազմում է ավելի քան 105 մլրդ դոլար

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի նյութական վնասը կազմում է ավելի քան 105 մլրդ դոլար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը։

«Մենք մոտ 6 անգամ ավելի մեծ վնաս և կորուստ ունենք, քան 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ»,-հայտարարել են Թուրքիայի Ֆինանսների նախարարությունում:

Գերատեսչությունը հավելել է, որ այս ցուցանիշը համապատասխանում է 2023 թվականի համար ակնկալվող ազգային եկամտի 9  տոկոսին։