ԱՄՆ-ը ութ տարի նախապատրաստում էր Ուկրաինային Ռուսաստանին հարված հասցնելու համար. Պենտագոնի նախկին խորհրդական

ԱՄՆ-ը ութ տարի պատրաստել է ուկրաինական բանակը, որպեսզի հարվածներ հասցնի Ռուսաստանին, հայտարարել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը «Յութուբի»-ի բլոգում:

«Մենք որոշում կայացրինք կառուցել ուկրաինական բանակը, որի նպատակը Ռուսաստանին վնաս հասցնելն էր, մենք ութ տարի անցկացրինք դրա վրա, բայց չէինք մտածում մեր գործողությունների հետևանքների մասին։ Մենք շարունակեցինք Ռուսաստանը սխալմամբ լավ զինված գազալցակայան համարել: Սակայն մենք հայտնաբերեցինք, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է», – նշել է Պենտագոնի նախկին խորհրդականը:

Մաքգրեգորը նշել է, որ ԱՄՆ-ը թերագնահատել է Ռուսաստանին՝ որպես ռազմի դաշտում հակառակորդի։ Նրա կարծիքով, չնայած ամերիկյան ռազմաօդային ուժերն աշխարհում ամենահզորն ու մեծաքանակն են, դրանք լուրջ կորուստներ կկրեն ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի հետ բախման դեպքում:

«Խոսքը հակառակորդի մասին է, որն ունի հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր։ Ժամանակները, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերը կարող էին անպատիժ թռչել, անցել են», – եզրափակել է պաշտոնաթող գնդապետը։

Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրիմը ռազմական ճանապարհով զավթելու նախապատրաստման մասին։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները սովորում են արտասահմանում։