Ժիրինովսկու կարմիր բաճկոնը աճուրդի կհանվի 250 հազար ռուբլով

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու կարմիր բաճկոնը կհանվի աճուրդի։ «Գազետա ռու»ի տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է «Լիտֆոնդ» աճուրդի տունը։

Բաճկոնը նախատեսվում է վաճառել 250 հազար ռուբլով։ Նշվել է, որ քաղաքական գործիչը դրանով է հաճախել Պետական դումայի նիստերին։

«Ներկայացված հագուստը Վլադիմիր Ժիրինովսկին նվիրել էր հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնին «Политика» («Քաղաքականություն») հեռուստատեսային հաղորդման ժամանակ, 2014 թ. մայիսին»։ Նշվում է, որ բաճկոնն ունի կոլեկցիոն արժեք։