Քիսինջերն Իրանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունն անվանել է ռազմավարական հավասարակշռության փոփոխություն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների մերձեցումն անվանել է ռազմավարական հավասարակշռության փոփոխություն, տեղեկացրել է The Washington Post-ը։

«Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել աշխարհակարգի ստեղծմանը։ Նա այժմ կարևոր քայլ է կատարել այդ ուղղությամբ»,- ասել է Քիսինջերը՝ նշելով, որ հենց Չինաստանի շնորհիվ է հնարավոր դարձել նախկինում անհաշտ հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերություններին վերադառնալու մասին պայմանավորվածությունը։

Ըստ հոդվածագրի՝  իրավիճակը Մերձավոր Արևելքում ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը այլևս «անփոխարինելի տերություն չէ տարածաշրջանում»։

Ավելի վաղ Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել էին միմյանց դեմ պատերազմի մեջ չմտնել և հետախուզական գործունեություն չիրականացնել։

Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանը կկատարի Էր Ռիադի հետ համաձայնագիրը, որը կնքվել է Չինաստանի միջնորդությամբ։