Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԵՄ առաքելություն տեղակայման հարցը

Մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը կքննարկվի նաև Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Բոլորս տեղյակ ենք, որ Ռուսաստանը զգայուն վերաբերմունք  ունի ԵՄ առաքելության հետ կապված։ Հարցը քննարկում ենք այդ  գործընկերների հետ։ Շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, վստահաբար, կքննարկվի»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։