Հուսով եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները

Երբ դատողություններ ենք անում, թե ինչու են մեր օրերում առանցքային դարձել ու թիրախավորվել օտարերկրյա գործակալների մասին օրենքներ ընդունելու նախաձեռնությունները, նախ, անհրաժեշտ է ելակետ ընդունել առնվազն երկու փաստ՝ ա) օտարերկրյա ֆինանսական աղբյուրներից սնվող 2-3 ՀԿ ունեն անհամեմատ ավելի մեծ միջոցներ, քան քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտման համար պատասխանատու բոլոր կուսակցությունները միասին վերցրած, բ) այդ հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետական վերահսկողությունը, ավելին՝ վերջիններիս կողմից թափանցիկ հաշվետվություններ ներկայացնեու պահանջները դիտարկվում են իբրև հակաժողովրդավարական միջամտություն, մինչդեռ՝ նույնը չէ կուսակցությունների պարագայում և այլն: Հուսով եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները, իսկ եթե կա՝ ապա հետևեք սույն գրառման արձագանքներին, ամեն ինչ պարզ կդառնա:

Ի դեպ, առաջին այդպիսի օրենքը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» (FARA) ընդունվել է ԱՄՆ-ում…

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից