ԱԹՍ-ի կործանումից հետո ԱՄՆ-ը միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի ևս մեկ ԱԹՍ

Սև ծովում իր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի կործանումից հետո ԱՄՆ-ն միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի ևս մեկ անօդաչու թռչող սարք: CNN տվյալներով՝ ամերիկացի զինվորականները փորձում են ստուգել անօդաչու սարքի կործանման վայրը և հետևում են սարքի բեկորները գտնելու Ռուսաստանի փորձերին:

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը գտել է անօդաչու թռչող սարքի որոշ մանրամասներ:

Պենտագոնը նաև ուշադիր ուսումնասիրում է իր անօդաչու թռչող սարքերի երթուղիները՝ գնահատելու համար, թե ինչպես լավագույնս խուսափել Ղրիմի շրջանում ռուս զինվորականների հետ կոնֆլիկտային իրավիճակներից: