Հայ համալսարանականները ՌԴ-ում ներկայացրել են Հայաստանի ավանդույթներն ու մշակույթը

Օրերս Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիայում տեղի է ունեցել Աշխարհի ժողովուրդների մշակույթների գլոբալ գյուղի երիտասարդական փառատոնը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից։

Ըստ հաղորդագրության՝ երիտասարդական փառատոնի շրջանակում հայ համալսարանականները Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ ներկայացրել են մեր երկրի ավանդույթներն ու մշակույթը։

Միջոցառմանը ներկա է եղել դեսպանության երկրորդ քարտուղար Հռիփսիմե Մարկոսյանը։