Պետնախարարը ներկայացրել է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Այսօր պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ոլորտի պատասխանատուներին է ներկայացրել նոր ղեկավարին: