Լավրովը Մոսկվայում կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ․ ՌԴ ԱԳՆ

Մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։